ԵԱՏՄ-ն 2024 թվականին Հայաստանի կողմից նախագահելու կապակցությամբ վարչապետ Փաշինյանը ուղերձով դիմել է անդամ երկրների առաջնորդներին։
Նա նշել է, որ Հայաստանի առաջնահերթություններից մեկը հանդիսանում է էլեկրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկա ձևավորելու հարցը։
Էներգետիկ անվտանգությունից բացի, Փաշինյանը առաջնահերթություններ է համարել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, պարենային անվտանգությունը։
Ցանկալի արդյունքների հասնելու համար նա նշել է ԵԱՏՄ-ի ներսում վստահության ամրապնդման կարևորությունը։