Մատչելիության հղումներ

Թենիսի ակումբը կվերակառուցվի մեկ այլ հարմար վայրում․ Ավինյան


Ծրագիրը, որ ներկայացվեց, թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, այսօր Ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգում գործող թենիսի կորտերի քանդման նախագծի շուրջ քննադատություններին։

«Թենիսի [«Արարատ»] ակումբը պետք է միանշանակ վերակառուցվի և թենիսի ակումբը պետք է հասանելի լինի այն բոլոր անձանց, ովքեր պարապում են այնտեղ, մարզիչներին», - ասաց Ավինյանը՝ նշելով, որ «Արարատ» ակումբին անպայմանորեն տրամադրվելու է համապատասխան տարածք՝ վերակառուցելու համար, և այդ ակումբը շարունակելու է գործել։

«Պետք է ապահովենք, որ ավելի հարմար տեղում այն կառուցվի և հետագայում նոր անցնենք քանդման աշխատանքներին», - ասաց քաղաքապետը՝ շեշտելով՝ Օղակաձև այգին Երևանի Փոքր Կետրոնի միակ երևելի կանաչ տարածքն է և հետևապես Օղակաձև այգու փուլային վերականգնումը, որպես կանաչ հանրային տարածք, գերակայություն է և առաջնահերթություն։

Ավինյանը նաև ասաց, որ այգու տարածքում գործող ռեստորանները, սրճարանները, տաղավարները վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային կանաչ տարածք՝ նորարարական լուծումներով։

Քաղաքային իշխանությունն անցած շաբաթ հայտարարեց, որ կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, համաձայն որի, Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում են սկսելու, նաև թենիսի կորտերն են քնադելու՝ տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու: Այս նախագիծը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG