Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հաստատել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանի փակմանը հասնելու մտադրությունը


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) դեմ պատերազմն ավարտված չի համարի, քանի դեռ Եգիպտոսի և Գազայի սահմանը չի փակվել, հայտնում է CNN-ը։

«Մենք կոչնչացնենք «Համաս»-ը, կապառազմականացնենք Գազան, բայց ռազմական տեխնիկան և այլ մահաբեր զենքերը կշարունակեն հոսել այս հարավային անցումով, այնպես որ, իհարկե, մենք պետք է փակենք այն», - ասել է նա։

CNN-ը բացատրում է, որ Նեթանյահուն նկատի ուներ 14 կիլոմետր երկարությամբ Ֆիլադելֆիայի միջանցքը՝ ցամաքային գոտի, որը ծառայում է որպես բուֆերային գոտի Եգիպտոսի և Գազայի սահմանին։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ իսրայելցի պաշտոնյաները Եգիպտոսին տեղեկացրել են, որ պատրաստվում են ռազմական գործողություն իրականացնել Գազայի հետ սահմանի երկայնքով։

Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը, ի պատասխան Նեթանյահուի՝ Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանը փակելու կոչին, ասել է, որ Կահիրեն լիակատար վերահսկողություն է պահպանում իր սահմանների վրա։

«Եգիպտոսը լիակատար վերահսկողություն ունի իր սահմանների վրա, և այդ հարցերը կարգավորվում են իրավական և անվտանգության համաձայնագրերով ներգրավված երկրների միջև», - նշել է նա։

XS
SM
MD
LG