Մատչելիության հղումներ

Կիևը և Լոնդոնը նոր ռազմական պայմանագիր են ստորագրել


Ուրբաթ օր Կիևում Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և կարճատև այցով Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում Լոնդոնը Ուկրաինային շուրջ երկուսուկես միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օժանդակություն կցուցաբերի։

«Մեր տրամադրած օգնությունն իր մեջ ներառում է ՀՕՊ համակարգեր, հակատանկային սպառազինություն, հեռահար հրթիռներ և հրետանային արկեր։ Բացի այդ, 200 միլիոն ֆունտ է հատկացվելու հազարավոր անօդաչու թռչող սարքերի արտադրության համար», - հայտարարել է Սունակը։

XS
SM
MD
LG