Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը որոշել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի
պաշտոնում առաջադրել Կարեն Թումանյանի թեկնածությունը:
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է այսօրվա նիստում, որի ժամանակ քննարկվել են հունվարի 15-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային
հարցեր:
Բարձրագույն դատական խորհուրդը ներկայումս ունի 9 անդամ, որոնցից Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահն է։