Մատչելիության հղումներ

Երևանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG