ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Առավոտյան նա հանդիպել էր նախագահ Իցհակ Հերցոգին։
Բլինքենը Իսրայելում բանակցություններ է վարում տարածաշրջանի արաբական երկրներ այցելելուց հետո։
Ըստ Reuters-ի՝ պետքարտուղարն Իսրայելի առաջնորդներին փոխանցում է, որ դեռ շանս կա կարգավորելու հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ, եթե Իսրայելը ճանապարհ բացի Պաղեստինի կենսունակ պետության ստեղծելու համար։