Ռուսական զորքերը մեկ օրում գնդակոծել են Զապորոժիեի շրջանի 22 բնակավայր, ավերածություններ կան: Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոյի խոսքով՝ ընդհանուր առմամբ 169 հարված է հասցվել բազմակի հրթիռային համակարգերի և գրոհային անօդաչու սարքերի միջոցով։
Բացի այդ, ինչպես նա է պնդում, 126 հրետանային հարձակում է իրականացվել շրջանի առաջնագծի քաղաքների ու գյուղերի տարածքների վրա։
«Վեց հաղորդում է ստացվել բնակելի շենքերի ավերման մասին, քաղաքացիական անձինք չեն տուժել»,- նշել է Մալաշկոն: