Մատչելիության հղումներ

Իրանի ահաբեկչության գործով կան ձերբակալվածներ. ՆԳՆ


Իրանում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության գործով կան ձերբակալվածներ, հայտարարել է իսլամական հանրապետության ներքին գործերի նախարարը՝ առանց հավելյալ մանրամասների։

«Իսլամական պետություն»-ն ավելի վաղ պատասխանատվություն է ստանձնել Իրանում տեղի ունեցած պայթյունների համար, որի զոհ էր դարձել շուրջ 90 մարդ։

Հունվարի 3-ի պայթյունները ամենաարյունալին էին երկրում 1979 թվականի հեղափոխությունից հետո։ Դրանք տեղի էին ունեցել հարավարևելյան Քերման քաղաքի գերեզմանատանը, որտեղ հարյուրավոր մարդիկ հարգանքի տուրք էին մատուցում «Իսմալական հեղափոխության պահապանների» կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանիի մահվան տարելիցին։ Գեներալը սպանվել էր 2020 թվականի սկզբին։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ դատապարտել էր Իրանում տեղի ունեցած պայթյունները՝ հայտարարելով՝ «ահաբեկչությունը բոլոր դրսևորումներով ամենամեծ սպառնալիքներից է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»։

XS
SM
MD
LG