2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։ Այս տվյալները հրապարակեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ըստ Քյարամյանի՝ հայկական կողմի վիրավորների թիվը 244 է, որոնցից շուրջ ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։
Հիշեցնենք, վերջին տվյալներով ևս 218 քաղաքացի զոհվել է սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով, 120-ը վիրավորվել է, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում:
Ադրբեջանական կողմը հաղորդել է սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողություններում իր առնվազն 191 զոhի մասին: