Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվեցին պաշտոններից


Արամ Խաչատրյան, Արմեն Ղուլարյան
Արամ Խաչատրյան, Արմեն Ղուլարյան

Կառավարության այսօրվա որոշմամբ, Արամ Խաչատրյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020-ի դեկտեմբերի 17-ից։

Արմեն Ղուլարյանն էլ ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարի 27-ից։

Վարչապետը Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Լոռու մարզ, ծանոթացել Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը եղել էր նաև մարզի նոր կառուցված երեք մոդիլային դպրոցներում, երեքում էր բազմաթիվ խնդիրներ արձանագրել։

«Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞», - դժգոհել էր վարչապետը՝ շարունակելով․ - «Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»:

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ թեմային՝ շեշտելով․ - «Ինձ այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են պրոբլեմների լուծումներ։ Խնդրում եմ, ինձ այլևս չտաք բացատրություն, թե ինչու է էսինչ բանն էսպես։ Կգաք և կասեք՝ «էս հարցը լուծված է», ու չբացատրեք էլ, թե ինչպես։ Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր»։

XS
SM
MD
LG