Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել ադամանդ արդյունահանող ռուսաստանյան Alrosa ընկերության դեմ


Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ադամանդ արդյունահանող ռուսաստանյան խոշորագույն ընկերության՝ Alrosa-ի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի դեմ։

Alrosa-ն ադամանդի արտադրության աշխարհի առաջատարներից է, որը մասնավորապես զբաղվում է չմշակված ադամանդի հայտնաբերմամբ, արդյունահանմամբ, վերամշակմամբ և վաճառքով։

ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Alrosa-ն երկարամյա համագործակցություն ունի Ռուսաստանի զինված ուժերի հետ, 1997 թվականից ընկերությունը հովանավորում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի B-871 Alrosa սուզանավը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG