Մատչելիության հղումներ

Պուտին․ «Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մեր պայմաններով»


«Բելգորոդին հասցված հարվածները անպատիժ չեն մնա», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում՝ Վիշնևսկու անվան ռազմական հոսպիտալ այցելության ընթացքում։

Ռուսաստանի նախագահի բնորոշմամբ` Բելգորոդին հասցված հարվածը՝ «ահաբեկչական գործողություն էր»։

Անդրադառնալով ռազմական գործողությունների ընթացքին` Ռուսաստանի նախագահը պնդել է, որ «իրավիճակը հօգուտ Ուկրաինայի չի զարգանում»։

«Մենք հարվածելու ենք որոշումների կայացման կենտրոններին։ Նման հարվածներ Բելգորոդի դեպքերից հետո արդեն իսկ եղել են և դրանք շարունակվելու են», - հայտարարել է Պուտինը՝ մեկ անգամ ևս պնդելով, թե Արևմուտքը փորձում է՝ «ուկրաինացիների ձեռքերով ոչնչացնել Ռուսաստանը»։

«Արևմուտքում, սակայն, սկսում են հասկանալ, որ դա հնարավոր չէ։ Մենք պատրաստ ենք խաղաղության, սակայն մեր պայմանների հիման վրա», - պնդել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG