Մատչելիության հղումներ

Նավալնին «արկտիկական գրկախառնություններ և բևեռային ողջույններ» է ուղարկել իր հետևորդներին


Արխիվ
Արխիվ

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի գաղութում է, շնորհավորել է իր կողմնակիցներին Նոր տարվա առթիվ։ Հաղորդագրությունը տարածվել է ընդդիմադիրի սոցիալական ցանցերում։

Նավալնին նշել է, որ կարոտում է իր ընտանիքին, ծնողներին ու եղբորը, անգամ WhatsApp-ով «միանման հիմար շնորհավորանքները» բոլորին ուղարկողների վրա զայրանալու հնարավորությանը:

Շնորհավորանքի վերջում Նավալնին իր հետևորդներին «արկտիկական գրկախառնություններ և բևեռային ողջույններ» է փոխանցել։

Նախկինում Նավալնին Վլադիմիրի շրջանի գաղութում էր։ Դեկտեմբերի 6-ից նրա հետ կապն ընդհատվել էր։ Շաբաթներ շարունակված փնտրտուքներից հետո Կրեմլի կոշտ քննադատի աջակիցները վերջապես պարզել էին՝ նրան տեղափոխել են Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկի՝ Յամալ-Նենեցյանի ամենահեռավոր ու ամենադաժան կալանավայրերից մեկը։

XS
SM
MD
LG