Մատչելիության հղումներ

Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել


«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն արգելանքից ազատ է արձակվել, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Արզաքանցյանի նկատմամբ այս պահին քրեական հետապնդում չկա հարուցված։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ուղեբեռում փամփուշտների հայտնաբերման դեպքի առթիվ է քրեական վարույթ նախաձեռնվել քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

«Իրականացվում է քննություն՝ պարզելու հայտնաբերվածի օրինական կամ անօրինական լինելու հանգամանքը», - ասաց ՔԿ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG