Ադրբեջանա-իրանական սահմանին շաբաթ օրը տեղի է ունեցել Աստարաչայ գետի վրայով կամրջի և սահմանային անցակետի բացումը, որը կառուցվել է երկու երկրների միջև 2021-ին կնքված հուշագրի համաձայն։
Բեռնափոխադրումների համար նախատեսված կամրջի ընդհանուր երկարությունը 97,5 մետր է, լայնությունը՝ 4 մետր։ Կամուրջն ունի չորս երթևեկի և երկու հետիոտնի գոտի՝ յուրաքանչյուրը 2,5 մետր լայնությամբ:
Նոր կետից նախատեսվում է ընդունել օրական 250-300 բեռնատար, ընդհանուր առմամբ՝ 500-600 բեռնատար մեքենա։