Մատչելիության հղումներ

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գրավի դիմաց ազատ կարձակվի


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյան, արխիվ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով մեղադրյալներից Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ազատ կարձակվի 25 միլիոն դրամ գրավի դիմաց: Այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:

Այդպիսով դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը:

Ստեփան Գալստյանը, ով կալանքի տակ է արդեն երկու տարի, ազատ կարձակվի, երբ գրավը վճարվի:

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «անպիտան հրթիռների» գործով մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար յուրացնելու համար, նա մնում է անազատության մեջ:

XS
SM
MD
LG