Արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի առանձնազրույցը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու:
Առանձնազրույցից հետո նախատեսված է Միրզոյանի և Աբդոլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել այսօր:
Աբդոլահիանը Հայաստանում կքննարկի Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները, այցին ընդառաջ հաղորդել է իրանական կողմը՝ նշելով, որ Աբդոլահիանն առավոտյան է ուղևորվել Երևան։
Ըստ իրանական կողմի, նա նաև խորհրդակցություններ կանցկացնի Հարավային Կովկասին առնչվող կարևոր հարցերի շուրջ նաև «3+3» ձևաչափի շրջանակներում։
Երևան այցին ընդառաջ Իրանի արտգործնախարարը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։