Մատչելիության հղումներ

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Սիրիայում իրանցի բարձրաստիճան զինվորական է սպանվել


Երկուշաբթի օրը իսրայելական ավիահարվածի հետևանքով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում սպանվել է իրանցի բարձրաստիճան զինվորական։

Սպանված զինվորականը Սայեդ Ռազի Մուսավին է։ Նա Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավագ խորհրդականն է, որը համակարգում էր Սիրայի և Իրանի միջև ռազմական դաշինքի աշխատանքները։

Իրանական աղբյուրների համաձայն, Մուսավին համարվում էր 2020 թվականին Բաղդադում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանի մերձավորներից։

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել լուրը։

Պաշտոնական Թեհրանը պատասխան քայլով է սպառնացել։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Մուսավիի սպանությունը ցույց է տալիս Իսրայելի թուլությունը:

«Այս արարքը տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի հիասթափության և թուլության նշան է, որի գինը նա, անշուշտ, կվճարի», - Ռայիսիի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները։

XS
SM
MD
LG