Մատչելիության հղումներ

Մոսկվան հաստատում է Ուկրաինայի ԶՈՒ կողմից դեսանտային նավի խոցումը 


Թեոդոսիայի նավահանգիստը, արխիվ
Թեոդոսիայի նավահանգիստը, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են "Новочеркасск" դեսանտային նավին, հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

TASS-ը նշում է, որ Թեոդոսիայի նավահանգստի հրթիռակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել։

Ըստ ռազմական գերատեսչության՝ Սու-24 երկու ինքնաթիռները, որոնք հարձակվել են Թեոդոսիայի վրա, խոցվել են Նիկոլաևից մոտավորապես 125 կմ հյուսիս-արևելք։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն ավելի վաղ Տելեգրամի իր էջում գրել էր, որ ուկրաինական ինքնաթիռները հարվածել են խոշոր դեսանտային "Новочеркасск" նավին։

«Իսկ Ռուսաստանում նավատորմը գնալով փոքրանում է․ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր "Москва" հածանավին հաջորդում է "Новочеркасск" խոշոր դեսանտային նավը», - գրել էր Օլեշչուկը՝ շնորհակալություն հայտնելով «օդաչուներին և բոլոր ներգրավվածներին՝ իրենց բծախնդիր աշխատանքի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG