Մատչելիության հղումներ

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար միայն «հատուկ գործողության» նպատակներին հասնելու համար. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար միայն այն դեպքում, եթե դրանք թույլ տան հասնել «հատուկ ռազմական գործողության» (այդպես է Ռուսաստանն անվանում Ուկրաինայի դեմ պատերազմը) նպատակներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն իսկապես պատրաստ է բանակցությունների, նա ինքն է խոսել այդ մասին»,- ասել է Պեսկովը։

«Ռուսաստանը դեռ պատրաստ է դրան, բայց միայն իր նպատակներին հասնելու համար»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Մեկնաբանելով պնդումները, թե ՌԴ-ն ազդարարել է զինադադարի մասին քննարկման պատրաստակամության մասին, Պեսկովն ընդգծել է, որ «այդ թեզերը կոնցեպտուալ առումով սխալ են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG