Մատչելիության հղումներ

Կուրսկի մարզում մեկ մարդ է զոհվել ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով


Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարավոյտը Տելեգրամի իր էջում գրել է, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով Ալեկսեևկա գյուղում մեկ մարդ է զոհվել։ Վնասվել են տներ, վարչական շենքեր, էլեկտրահաղորդակցության գծեր։

«Վերկանգման աշխատանքները կսկսվեն, երբ անվտանգ լինի»,- նշել է նահանգապետը։

Դոնեցկում 5 մարդ է վիրավորվել ուկրաինական կվադրոկոպտերի կողմից նետված զինամթերքի պայթյունի պատճառով։ Հայտնել է օկուպացված Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։

Ուկրաինայի մի շարք մարզերում շաբաթ առավոտյան տագնապի ազդանշաններ են լսվել։ Կրիվոյ Ռոգում պայթյուննր են տեղի ունեցել։

XS
SM
MD
LG