Մատչելիության հղումներ

Բրիտանիայի ԱԳ նախարարը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի իր պաշտոնակցի հետ


Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոն, արխիվ
Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոն, արխիվ

Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի իր գործընկեր Սամիհ Շուքրիի հետ՝ Գազայի հատվածում շարունակող պատերազմի հետ կապված:

Քեմերոնը, անդրադառնալով Կարմիր ծովում նավագնացության համար ստեղծվող վտանգներին, ասել է, որ եթե Եմենի հութիների հարձակումները նավերի վրա շարունակվեն, դա վնաս կհասցնի Բրիտանիային, Եգիպտոսին և ընդհանապես համաշխարհային առևտրին։

Շուքրին ասել է, որ Եգիպտոսն աշխատում է տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ ապահովելու ազատ նավագնացությունը, և նշել է, որ Կարմիր ծովի բոլոր երկրները պարտավոր են պաշտպանել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG