Մատչելիության հղումներ

Վարչապետը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ քննարկել է խաղաղության հաստատման հնարավորությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոն քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Արցախից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG