Մատչելիության հղումներ

Քաթարում հանդիպել են Իրանի արտգործնախարարը և «Համաս»-ի ղեկավարը


Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Իսմայիլ Հանիյան, Դոհա, 20 դեկտեմբերի, 2023թ.
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Իսմայիլ Հանիյան, Դոհա, 20 դեկտեմբերի, 2023թ.

Այսօր Քաթարի մայրաքաղաք Դոոհայում հանդիպել են «Համաս»-ի լիդեր Իսմայիլ Հանիյան և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Այդ հանդիպումից հետո Հանիյան պետք է ուղևորվի Կահիրե՝ Գազայում ընթացող պատերազմի հարցը Եգիպտոսի ղեկավարների հետ քննարկելու համար:

Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ այժմ Իսրայելի հետ ընթանում են բանակցություններ Գազայում մարդասիրական նոր հրադադար հաստատելու շուրջ:

Գործարքի հաստատման դեպքում «Համաս»-ի զինյալները պետք է ազատ արձակեն իսրայելցի պատանդներին, ինչին ի պատասխան Իսրայելը կազատի տարբեր հանցագործությունների համար դատապարտված պաղեստինցի բանտարկյաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG