Իսպանիայում ենթադրյալ սեռական ոտնձգության գործով բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի դատավարությունը նշանակված է 2024 թվականի փետրվարի 5-ից 7-ը։ Այդ մասին հաղորդել է Կատալոնիայի երկրամասի գերագույն դատարանը։
Ենթադրվում է, որ ոտնձգությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում։ Վարույթի ընթացքում մարզիկը բերման է ենթարկվել առանց գրավի իրավունքի։ Դատախազը խնդրել է բրազիլացուն դատապարտել ինը տարվա ազատազրկման։
Ալվեսը 40 տարեկան է և 2022 թվականի հուլիսից խաղում է Մեքսիկայում՝ «Պումաս» ակումբում։
Նախկինում նա խաղացել է բրազիլական «Բահիա»-ում և «Սան Պաոլո»-ում, իտալական «Յուվենտուս»-ում, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ում, իսպանական «Սևիյիա»-ում և «Բարսելոնա»-ում:
Պաշտպանը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիկներից է և 43 մրցանակ է վաստակել:
Ալվեսը դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, Իտալիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, երկու անգամ ստացել է ՈւԵՖԱ-ի գավաթը, երեք անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Բրազիլիայի հավաքականի կազմում Դանի Ալվեսը երկու անգամ հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթում՝ 2009 և 2013 թվականներին, երկու անգամ Ամերիկայի գավաթում՝ 2007 և 2019 թվականներին, և 2021 թվականին էլ դարձել է օլիմպիական չեմպիոն: