Մատչելիության հղումներ

Փաշինյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը, թե Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում


Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ առաջարկ բանակցային գործընթացում չի նշանակել ԼՂ հարցի կարգավորում, Հանրայինին տված հարցազրույցում ասել է վարչապետը։

«Որևէ թուղթ չի եղել երբևէ սեղանի վրա, որ ստորագրելով նշանակեր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում։ Բոլոր տարբերակները, որ եղել են սեղանի վրա, «Մադրիդյան սկզբունքներից» սկսած, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ միայն մի տարբերակ է եղել 1999-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է՝ Մեղրիի ու Արցախի փոխանակումը, «Մեղրին հանձնվում է Ադրբեջանին, ԼՂ-ն միացվում է Հայաստանին»:

«Դա հատուկ էր արված, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ լինի պահել Հայաստանի գլխին, միգուցե նաև Ադրբեջանի։

Ինչո՞ւ ասացինք՝ նշաձողը պետք է իջեցնել, որովհետև մենք ուզում էինք ինքնորոշման մասին մեր պատկերացումները համապատասխանեցնել ինքնորոշման մասին միջազգային հանրության պատկերացումներին։ Դա 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովի պատկերացումներն են»,-շեշտել է նա:

Արձագանքելով Ռուսաստանի նախագահի այն պնդումներին, թե այդ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ոչ թե Մոսկվան, Նիկոլ Փաշինյանն ասել է. - «2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են։ Այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը»։

Նա հիշեցրել է, որ հետո Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը, հավելելով, որ տեղի է ունեցել զրո արձագանք ռուսական կողմից, մյուս իրադարձությունների, այդ թվում՝ Փառուխի դեպքերում ժամանակ էլ ռուս խաղաղապահները չեն արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG