Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկրում հավատարմագրված շուրջ ութ տասնյակ երկրների դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպմանը ասել է, որ Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով Իսրայելը պատրաստ է ռազմական գործողությունների ևս մեկ մարդասիրական դադար հայտարարել։
Նոյեմբերի վերջին հումանիտար առաջին հրադադարի ժամանակ երկու կողմից տասնյակ պատանդներ ու կալանավորված անձինք ազատ էին արձակվել, սակայն միջնորդներին չէր հաջողվել հասնել հրադադարի երկարաձգմանը։