Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն միջազգային գործողություն է հայտարարում՝ Կարմիր ծովի նավագնացության անվտանգությունը ապահովելու համար


Մի շարք երկրներ համաձայնել են Կարմիր ծովում և Ադենի նեղուցում համատեղ պարեկություն իրականացնել` առևտրային նավերը Եմենի ապստամբ հուսիթների հարձակումներից պաշտպանելու համար։

Հուսիթները աջակցում են պաղեստինցիներին և հայտարարել են, որ Իսրայել ուղևորվող բոլոր նավերը կենթարկվեն հարձակումների։

Մի շարք հարձակումներ արդեն տեղի են ունեցել, ամերիկյան ռազմանավերը ոչնչացրել են հուսիթների արձակած հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։

Միջազգային նավագնացության ընկերությունները վերջին օրերին փոխում են նավերի երթուղին՝ շրջանցելով Կարմիր ծովը։ Հուսիթները վայելում են Իրանի աջակցությունը։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը այցելել է Բահրեյն։ Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը նա միջազգային սպառնալիք է գնահատել և հայտնել, որ ԱՄՆ-ից բացի գրեթե մեկ տասնյակ երկրներ կմիանան Կարմիր ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու գործողությանը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Իսպանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Բահրեյնը։

XS
SM
MD
LG