Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գլխավոր հրամանատար Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսման սարքեր են հայտնաբերվել


Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, արխիվ
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, արխիվ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսման սարքեր են հայտնաբերվել։ Այդ մասին հայտնում են «RBC-Ուկրաինա» կայքը և «Ուկրաինսկա պրավդա» թերթը, որոնք վկայակոչում են իրենց աղբյուրները երկրի բարձրագույն ռազմական շրջանակներում:

Սարքերը հայտնաբերվել են անցած շաբաթ օրը՝ նոր աշխատասենյակում, որտեղ Զալուժնին կարող էր ապագայում աշխատել։

Սարքերում անհայտ տիպի մասեր են, ինչն անհնարին է դարձնում դրանք տեղադրողի նույնականացումը: Զալուժնիի որոշ աշխատակիցների սենյակներում նույնպես գտնվել են գաղտնալսման սարքեր։

«Ես մի քանի աշխատասենյակներ ունեմ տարբեր տեղերում, դրանցից մեկում են հայտնաբերվել այդ սարքերը: Ես այդ սենյակում վաղուց չեմ եղել», - ասել է Զալուժնին:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ այդ սարքերը միացված վիճակում չեն եղել: Հարուցվել է քրեական գործ:

Ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները վերջին շրջանում հաճախ են հաղորդում նախագահ Վլադիմիր Զելենսկու և Զալուժնիի միջև ի հայտ եկած լուրջ հակասությունների մասին։

Նոյեմբերի սկզբին Զալուժնին The Economist ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ հակագրոհը դանդաղ է ընթանում: Նրա խոսքով, պատերազմը փակուղի է մտել և կարող է վերածվել խրամատային տևական հակամարտության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG