Մատչելիության հղումներ

Պուտինը տարեվերջին ԱՊՀ ղեկավարներին սպասում է Սանկտ Պետերբուրգում


Վլադիմիր Պուտինը:
Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին ԱՊՀ երկրներից սպասում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է Պուտինը տեսաուղերձում, որը հասցեագրված է Մոսկվա ժամանած ԱՊՀ կառավարությունների ղեկավարներին:

Վլադիմիր Պուտինն այդ ուղերձում նաև խնդրել է ԱՊՀ լիդերներին փոխանցել իր ջերմ ողջույնները:

XS
SM
MD
LG