Մատչելիության հղումներ

Պուտինը կարևոր է համարում ԱՊՀ-ում «քաղաքակրթական միաձուլման» պահպանումը


Վլադիմիր Պուտինը:
Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում ԱՊՀ-ում «քաղաքակրթական միաձուլման» պահպանումը և բազմազգ ժառանգության հարստացումը։

Այդ մասին ասվում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված Ռուսաստանի նախագահի տեսաուղերձում:

«Մենք ժառանգել ենք ավանդույթների և սովորույթների, լեզուների և գրականության, արվեստի և ժողովրդական ստեղծագործականության իսկապես յուրահատուկ քաղաքակրթական միաձուլում, մեր խնդիրն է հնարավորինս պահպանել և հարստացնել այդ ընդհանուր բազմազգ ժառանգությունը»,- նշվում է Պուտինի ուղերձում:

XS
SM
MD
LG