Մատչելիության հղումներ

Թրամփի նախկին փաստաբան Ջուլիանին 148 մլն դոլարի տուգանք կվճարի ընտրական գործընթացին միջամտելու համար


Ռուդի Ջուլիանի, արխիվ
Ռուդի Ջուլիանի, արխիվ

Վաշինգտոնի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համախոհ և նախկին փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին պարտավորեցրել է ընտրություններին միջամտելու համար ավելի քան 148 միլիոն դոլար վճարել:

Այդ մասին հայտնել է նահանգային ընտրական հանձնաժողովի նախագահ Գաբրիել Սթերլինգը։

Դատարանի վճռի համաձայն՝ Ջուլիանին պետք է Ջորջիա նահանգում ընտրական հանձնաժողովի երկու պաշտոնյաներին՝ Ռուբի Ֆրիմանին և նրա դստերը՝ Շեյ Մոսին, որոնց նա մեղադրել է քվեաթերթիկները շահարկելու մեջ, վճարի 16-ական միլիոն դոլար՝ զրպարտության, ինչպես նաև 20 միլիոն դոլար՝ հոգեկան վնաս պատճառելու համար։

Երդվյալ ատենակալները նաև պարտավորեցրել են Թրամփի գործընկերոջը վճարել 75 միլիոն դոլար տուգանք՝ «հետագայում նրան նման զրպարտչական հարձակումներից զերծ պահելու համար»:

Ըստ Politico-ի, առայժ հայտնի չէ, թե նշված միջոցներից ի վերջո որքան են ստանալու Ֆրիմենն ու Մոսը։

Հանդեսը հաղորդում է, որ 79-ամյա Ջուլիանին ֆինանսական ծանր վիճակում է։ Դատական նիստի սկզբում նա ասել է, որ իր համար բազմամիլիոնանոց փոխհատուցում վճարելու պարտավորությունը կլինի «մահապատժի հավասարազոր վճիռ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG