Մատչելիության հղումներ

45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը


45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել մեծանուն գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։ Այսօր գեղանկարչի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումն էր։

Մինաս Ավետիսյանի 28 կտավ է Հայաստանի ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից Գյումրիի համայնքային ցուցասրահ տեղափոխվել։

Շիրակի մարզպետարանի հայտարարած դրամաշնորհային ծրագրով է Կումայրի արգելոց թանգարանը շահել ցուցահանդեսի անցկացման մրցույթը, ևս 190 հազար դրամ էլ օրերս Գյումրիի ավագանին հատկացրեց կտավների շրջանակների համար։

Հայաստանի ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանը կարևորեց, որ Մինաս Ավետիսյանին նվիրված հոբելյանական միջոցառումների վերջին ցուցադրությունը հենց Գյումրիում է։ 60-ականների հայկական կերպարվեստի խորհրդանիշ համարվող Մինասա Ավետիսյանը նաև գրաֆիկական աշխատանքներ ունի, որը շատերի համար թերևս անակնկալ է տեսնել։

Նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը հուզված էր։ 1975-ին ավտովթարից զոհված հոր ժառանգության մեծ մասը հայրենի Ջաջուռ գյուղի թանգարանում է։ Թե քանի կտավ է նկարել Մինասը, որդին ստույգ թիվ չգիտի։

Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությունը աննախադեպ է, քանի որ ոչ թե մեկ երկու նկար են ցուցադրության բերել, այլ մոտ 3 տասնյակ։

Ջաջուռցի մեծանուն նկարիչը Գյումրիի տարբեր ձեռնարկությունների պատերին 70-ականներին որմանկարներ է արել։ Մեծ մասը 88-ի երկրաշարժից հետո վնասվել էր ու անխնամ մնացել։ Իտալացի մասնագետների օգնությամբ դրանք հնարավոր եղավ փրկել ու վերականգնել, որմնանկարներից մեկը հիմա «Զվարթնոց» օդանավակայանում է, երկուսը՝ կառավարության շենքում, մյուսներն՝ այլ վայրերում։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG