Այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու հնարավորություն, Թուրքիայի խորհրդարանում ասել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Trend ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նա նշել է, որ «Հայաստանը նույնպես պետք է գործի այդ գիտակցությամբ»:
Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը հարևանների հետ համագործակցելու պատրաստակամություն կցուցաբերի: