Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում պատահարի հետևանքով մեկ զինծառայող է զոհվել։
Խաղաղապահների առաքելության վերաբերյալ ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ԲՏՌ-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով մեկ զոհից բացի, երկու ռուս զինծառայողներ էլ ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ։
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հայտնել, որ Ստեփանակերտում ռուս խաղաղապահների զրահափոխադրիչ է կործանվել։