Մատչելիության հղումներ

COP29-ը հաջորդ տարի կանցկացվի Ադրբեջանում


ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հաջորդ տարի կանցկացվի Ադրբեջանում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Որոշումը հրապարակվել է Դուբայում COP28-ի շրջանակներում կայացած լիագումար նիստում։

Որպես բարի կամքի քայլ Հայաստանը օրերս իր աջակցությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG