Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Ռուսաստանի նախագահ կընտրեն նաև ուկրաինական գրավյալ շրջաններում


Ընտրություններ ռուսաստանում, արխիվ
Ընտրություններ ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նախագահական ընտրությունների քվեարկություն կազմակերպել նաև Ուկրաինայի գրավյալ տարածքներում՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։

Որոշումը, ինչպես պարզաբանել է ԿԸՀ-ն , ընդունվել է Ռուսաստանի ռազմա-քաղաքական իշխանությունների և բռնակցված ուկրաինական շրջանների «առաջնորդների» հետ խորհրդակցություններից հետո։

Վլադիմիր Պուտինն արդեն պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի մարտի 17-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Քվեարկությունն այս անգամ կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG