Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի երեկվա համատեղ հայտարարությունը փոխադարձ քաղաքական կամքի ևս մեկ արտահայտություն է՝ առաջ մղելու փոխադարձ խաղաղության օրակարգը և նորմալացնելու հարաբերությունները Բաքվի և Երևանի միջև։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը շատ լավ պլատֆորմ է Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։
Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդին անդամակցել են նույն օրը՝ 2001 թվականի հունվարի 25-ին։