Մատչելիության հղումներ

Հայկական կողմը դրական է արձագանքել Բլինքենի՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման առաջարկին


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:

Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր X-ի իր էջում գրել, որ Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին խաղաղ բանակցությունների համար:

Ջեյմս Օ՛Բրայանը նախօրեին Բաքվում հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հենց Օ՛Բրայանի հայտարարությունից հետո Բաքուն, պնդելով, թե Միացյալ Նահանգները կողմնակալ միջնորդ է, Գրանադայից և Բրյուսելից հետո բոյկոտել էր արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:

Իլհամ Ալիևը երեկվա հանդիպմանը Ջեյմս Օ՛Բրայանին ասել է, որ Վաշինգտոնը, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG