Եվրոպական դատարանը մերժել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ու նախկին երեք դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։
Պաշտոնից նախքան իրենց լիազորությունների ժամկետը լրանալն ազատված Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը երեք տարի առաջ էին դիմել Եվրադատարան։ Դիմումում նշել էին, որ Հայաստանի կառավարությունը խախտել է իրենց իրավունքները, մասնավորապես՝ հնարավորություն չեն ունեցել դատարանով վերականգնել աշխատանքը, բացի այդ՝ իրենց նկատմամբ խտրականություն է դրսևորվել՝ ժամանակից շուտ են աշխատանքից ազատել, ինչպես նաև սահմանափակվել են իրենց իրավունքները։
Սահմանադրական փոփոխությունները, որոնց հետևանքով այս չորսն աշխատանքից ազատվեցին, նախաձեռնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դեռ 2020 թվականին նա հայտարարել էր սահմանադրական ճգնաժամի մասին ու ընդգծել՝ այն ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, և նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ դատավորներին առաջարկել էր հրաժարական տալ:
Փաշինյանի այս հայտարարությունից հետո էլ նախաձեռնվեցին սահմանադրական ու օրենսդրական փոփություններ, Հրայր Թովմասյանն ազատվեց ՍԴ նախագահի պաշտոնից՝ շարունակելով պաշտոնավարել որպես դատավոր, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանն ազատվեցին ՍԴ դատավորի պաշտոնից։
Մանրամասները տե՛ս այստեղ