Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:
Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրով՝ քվեարկությունը նշանակվել է հաջորդ տարվա փետրվարի 7-ին:
Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:
Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։
Այն ժամանակ Ալիևը ընտրություններն անցկացրել էր կես տարի շուտ, հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել էին դրանք՝ պատճառաբանելով, որ Ալիևի անակնկալ որոշման պատճառով պատրաստվելու ժամանակ չունեն:
Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել։ Նա վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ:
2024-ին Ալիևը կարող է կրկին առաջադրվել: