Մատչելիության հղումներ

Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին օգնող օտարերկրյա ընկերությունների ու անհատների դեմ


Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին ռազմական մատակարարումների իրականացմանն օժանդակող օտարերկրյա ընկերությունների ու անհատների նկատմամբ, որոնք նպաստում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։

46 անվանակարգերով սահմանված պատժամիջոցների ցանկում ընդգրկված են տարբեր երկրների 31 ընկերություններ ու անհատներ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի, հրթիռների մասերի նախագծման ու արտադրության, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրիչների արտահանման հետ։

Բրիտանիայի արտգործնախարարության հրապարակած ցանկում ընդգրկված են Չինաստանի, Թուրքիայի, Սերբիայի և Ուզբեկստանի ընկերություններ։

Պատժամիջոցների ցանկում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների չորս կազմակերպություններ, որոնք զբաղված են ռուսական նավթի առևտրով։

XS
SM
MD
LG