Մատչելիության հղումներ

Գլխավոր թվային խմբագիր, Երևան


Բաց է մինչև պահանջներին լավագույնս համապատասխանող թեկնածուի ընտրվելը:

Խնդրում ենք նշել թափուր աշխատատեղի համարը՝ BARB123-2304

«Ազատություն» ռադիոկայանի առաքելությունն է խթանել ժողովրդավարական արժեքները՝ տրամադրելով ճշգրիտ, չգրաքննված լրատվություն և բաց բանավեճեր այն երկրներում, որտեղ ազատ մամուլը վտանգված է ու ապատեղեկատվությունը՝ համատարած: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է փաստերը՝ չվախենալով ճնշումներից։

Մենք փնտրում ենք Գլխավոր թվային խմբագրի, ով կմիանա մեր թիմին և վճռորոշ դեր կունենա տարբեր հարթակներում մեր լրագրության հրապարակման օպտիմալացման գործում:

Որպես Գլխավոր թվային խմբագիր՝ դուք սերտորեն կաշխատեք Ծառայության տնօրենի հետ՝ մեր լրագրությունը տարածելու, վստահություն ձևավորելու և հավատարմությունը բարձրացնելու համար: Ղեկավարելով ինքնակառավարվող թիմ՝ դուք կապահովեք, որ հրապարակման ամենօրյա վերջնաժամկետները ճշգրտորեն պահպանվեն: Ներկայացման, մուլտիմեդիա տարրերի ներդրման և լրագրողական խստապահանջությանը նվիրվածության հանդեպ ձեր ուշադիր աչքը առանցքային նշանակություն կունենան տարբեր հարթակներով մեր պատմությունները տարածելու համար: Շահագրգիռ կողմերի հետ շփումը, մեր առաքելությանը նվիրվածությունը, անկողմնակալությունը և բարեվարքությունն առաջնային են:

Ձեր պարտականությունները կներառեն.

• Պատրաստել և հրապարակել գրավիչ բովանդակություն մեր կայքում, սոցիալական լրատվամիջոցներում և տեղեկագրերում:

• Կառավարել բովանդակության հոսքը Ղեկավար խմբագրի հետ՝ որակի թեստեր անցկացնելով և սխալները շտկելով:

• Պահպանել խմբագրական չափանիշները փաստերի մանրակրկիտ ստուգման և խմբագրման գործընթացների միջոցով:

• Ակտիվորեն նպաստել խմբագրական հանդիպումներին, տեղյակ լինելով նորություններին և ներկայացնելով ազդեցիկ պատմությունների գաղափարներ:

• Առաջնորդել և հանձնարարել առաջադրանքներ թվային թիմին՝ ստեղծելով բովանդակության և հերթափոխների ժամանակացույցեր:

• Աջակցել աճին, նպատակների սահմանմանը, մասնագիտական զարգացմանը և անձնակազմի աշխատանքին:

• Համագործակցել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Թվային ռազմավարության թիմի հետ՝ համապատասխանեցնելու աշխատանքը կենտրոնական ուղեցույցներին և չափանիշներին:

• Փոխարինել Ղեկավար խմբագրին ամենօրյա պլանավորման/հանձնարարականների հանդիպումների ժամանակ՝ նրա բացակայության դեպքում:

Ինչ է ակնկալվում ձեզնից.

• Լրագրության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան կամ դրան համարժեք փորձ:

• 7+ տարվա փորձ թվային լրագրության ոլորտում։

• Համալիր թիմերի կառավարման 5+ տարվա փորձ:

• Տարբեր հարթակներում նախագծեր հրապարակելու մեծ փորձ:

• Թղթակցման և խմբագրման մեծ փորձ:

Հիմնական հմտություններ.

• Նորությունների ուժեղ դատողություն

• Արագ, ճշգրիտ և գրավիչ բովանդակություն մատուցելու ունակություն

• Լավատեղյակություն սոցիալական մեդիայով հրապարակումներին և որոնման համակարգի օպտիմալացմանը

• Թվային չափումների իմացություն

• Սեղմ ժամկետներում արդյունավետ բազմաբնույթ առաջադրանքների և առաջնահերթությունների սահմանման կարողություն

• Տարբեր իրավիճակներին և անհատների կամ խմբերի հետ հեշտությամբ հարմարվելու ունակություն

• Քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակների լայն իմացություն

• Տարբեր հերթափոխներով, հանգստյան օրերին և անհրաժեշտության դեպքում տնից աշխատելու պատրաստակամություն

• HTML-ի և վիդեո խմբագրման իմացությունն առավելություն է

Պահանջվող լեզուներ.

• Հայերենի տիրապետում։

• Գրավոր և բանավոր անգլերենի աշխատանքային մակարդակի իմացություն։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հպարտ է, որ հավասար հնարավորությունների գործատու է: Որակավորում ունեցող բոլոր դիմումատուները կդիտարկվեն աշխատանքի համար՝ առանց հաշվի առնելու նրանց այս կամ այն ռասային պատկանելիությունը, մաշկի գույնը, կրոնը, սեռը, գենդերային ինքնությունը կամ արտահայտումը, սեռական կողմնորոշումը, ազգային ծագումը, գենետիկան, հաշմանդամությունը, տարիքը կամ վետերանի կարգավիճակը:

Եթե ձեզ հետաքրքրում է այս աշխատանքը, խնդրում ենք դիմել՝ ներկայացնելով ձեր ռեզյումեն (CV) և ուղեկցող նամակը անգլերեն լեզվով հետևյալ հղմամբ.

https://apply.teamio.com/public/respond?vacancy=1636035208&rps=202

Please see the announcement in English here

***************

Գաղտնիության ծանուցում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աշխատանքի դիմողների համար

RFE/RL, Inc.-ն մասնավոր, շահույթ չհետապնդող կորպորացիա է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի դրամաշնորհի միջոցով՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) միջոցով: Հաշվի առնելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առանձնահատկությունը, այն երկրները, որտեղ գործում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կատարած աշխատանքի տեսակը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարտականությունն է ստուգել յուրաքանչյուր դիմողի տրամադրած տեղեկատվության ճշգրտությունը՝ ապահովելու մեր աշխատակիցների և աշխատավայրի անվտանգությունը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պետք է ապահովի, որ յուրաքանչյուր ոք, ով անցնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պաշտոնի ընտրության գործընթացի վերջին փուլը և ցանկանում է աշխատանքային հարաբերություններ հաստատել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ, անցնի նախաաշխատանքային ստուգում (pre-employment background check):

Վերոնշյալի առնչությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տեղեկացնում է Ձեզ՝ որպես դիմորդ, որ Ձեր աշխատանքը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանում պայմանավորված է նախաաշխատանքային ստուգման հաջող ավարտով։

Հետևաբար, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաջարկի նամակն ընդունելուց հետո Դուք կենթարկվեք նախաաշխատանքային ստուգման (կատարվում է արտաքին չեխական կազմակերպության կողմից): Այս հարցում Ձեր անձնական տվյալների հավաքագրման և մշակման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Ձեզ առաջարկի նամակի հետ միասին:

Գաղտնիության ծանուցում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պրակտիկայի կամ կրթաթոշակի դիմորդների համար

Վերը նկարագրված գործընթացը հիմնականում վերաբերում է նաև պրակտիկայի և կրթաթոշակների դիմորդներին. պարզապես «աշխատանք» բառը փոխարինեք «պրակտիկա» կամ «կրթաթոշակ» բառերով՝ ըստ կիրառելիության:

XS
SM
MD
LG