Մատչելիության հղումներ

Իսրայելական օդուժը գիշերը թիրախավորել է Դամասկոսի շրջակայքի որոշ հատվածներ. SANA


Դամասկոսի արվարձաններում իսրայելական հարվածից հետո շենքերի վերևում ծուխ է բարձրանում, արխիվ
Դամասկոսի արվարձաններում իսրայելական հարվածից հետո շենքերի վերևում ծուխ է բարձրանում, արխիվ

Իսրայելական օդուժը գիշերը թիրախավորել է Դամասկոսի շրջակայքի որոշ հատվածներ, որը հանգեցրել է որոշակի նյութական վնասների, հայտնում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն զինվորական աղբյուրին:

«Շաբաթ օրը ժամը 1.34-ին իսրայելական թշնամին հրթիռային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի ուղղությամբ՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ կետեր», - գրում է SANA-ն:

Ըստ աղբյուրի, բանակի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ագրեսիան և խոցել հրթիռների մեծ մասը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG