Ուկրաինան Եվրամիության խոստացած մեկ միլիոն արկերից 300 հազարը արդեն ստացել է։ Այդ մասին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում։
Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե «մենք կարիք ունենք Եվրաատլանտյան ընդհանուր ռազմարդյունաբերական տարածք ձևավորել, որը կապահովի թե՛ Ուկրաինայի, թե՛ ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը»։