Մատչելիության հղումներ

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը պնդում է, որ վերսկսվի պատերազմը «Համաս»-ի դեմ


Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սպառնում է հեռանալ կառավարությունից, եթե Իսրայելը չվերսկսի պատերազմը Իսրայելն ու Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի հետ, հատնում է Time of Israel-ը:

«Պատերազմի դադարեցում = իշխանությունը տրոհում», - ըստ լրատվամիջոցի՝ հայտարարել է Գվիրը:

Time of Israel-ի փոխանցմամբ՝ Բեն-Գվիրի «Օցմա Եհուդիտ» կուսակցությունը զբաղեցնում է վեցերորդ տեղը կոալիցիայում ու երեք նախարար ունի 38 անդամից բաղկացած կառավարությունում:

«Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադար է հաստատվել նոյեմբերի 24-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG