«Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը», - հաղորդում է APA գործակալությունը։
Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, «իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։