Մատչելիության հղումներ

Իսրայելը կվերսկսի ռազմական օպերացիան մարդասիրական հրադադարից հետո


Բենյամին Նեթանյահուն:
Բենյամին Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարից հետո ռազմական գործողություններն անպայման կշարունակվեն: Զրույցից հետո նա այդ մասին տեղեկացրել է նաև հայրենակիցներին:

«Կա գաղափար հրադադարի ամեն լրացուցիչ օր ևս տասը պատանդների ազատելու մասին, դա ողջունելի է, բայց ես տեղեկացրել եմ ԱՄՆ նախագահին, որ մենք ի վերջո ամբողջ ուժով վերսկսելու ենք ռազմական գործողությունները: Մեր նպատակներն անփոփոխ են՝ ոչնչացնել «Համաս»-ը, երաշխավորել, որ Գազան երբեք նորից չդառնա սպառնալիք և, իհարկե, ազատել պատանդներին»,- ասել է Նեթանյահուն:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կառույց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG