Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է Հայաստանում Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այսօր կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ կարևորվելով միջազգային հանրության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին, մասնավորապես, Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպումներ են ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG